Բելառուսցի ձեռնարկատերերը արգելափակել են Մինսկի գլխավոր պողոտան

Փոքր բիզնեսի մոտ 3000 ներկայացուցիչներ այսօր արգելափակել են Բելառուսի մայրաքաղաքի գլխավոր պողոտան` բողոքելով կառավարության ընդունած նոր կանոնների դեմ, որոնք, նրանց կարծիքով, վտանգում են փոքր բիզնեսի գոյությունը:

Հունվարի 1-֊ից գործող նոր կանոնների համաձայն՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչները կարող են աշխատանքի ընդունել միայն մերձավոր ազգականներին, այլապես նրանք ստիպված են ավելի խոշոր հարկեր վճարել:

«Ազատություն» ռադիոկայանի Բելառուսական ծառայության վկայությամբ՝ Մինսկի կենտրոնում ոստիկանների մեծ կուտակումներ են նկատվում:

Ցուցարարներին միացել են Բելառուսի ընդդիմության առաջնորդները: