Նեպալի խորհրդարանը վերացրեց միապետությունը

Նեպալի թագավորության խորհրդարանն այսօր վերացրեց միապետությունը եւ երկիրը հռչակեց հանրապետություն:

Գյանենդրա թագավորն առայժ կշարունակի գահակալել եւ կապրի թագավորական պալատում՝ մինչեւ հատուկ Սահմանադրական ժողովի առաջին նիստը:

Ժողովի անդամների ընտրությունը տեղի կունենա ապրիլի կեսերին:

Միապետությունը վերացնելու որոշումը կայացվել է կառավարության եւ ապստամբ մաոիստների միջեւ ձեռք բերված համաձայնության արդյունքում: