Վրաստանի վարչապետը այցելել է Ջավախք

Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն այցելել է Ջավախք: Այդ մասին այսօր հայտնել է վարչապետի մամլո ծառայությունը:

Ըստ այդ աղբյուրի՝ վարչապետը եղել է մի քանի գյուղերի ֆերմերային տնտեսություններում, մասնակցել է 2007֊-2009 թվականներին գյուղի զարգացման նոր ծրագրի շնորհանդեսին:

Վարչապետն այցելել է նաեւ Կանաչ վանք եւ Թիմոտեսուբանիի տաճարը, հաղորդում է «Կովկասպրես»֊-ը: