Վագրը սպանել է կենդանաբանական այգու այցելուին

Սան Ֆրանցիսկոյի կենդանաբանական այգում վագրը հարձակվել է այցելուներից մեկի վրա եւ սպանել նրան: Վանդակից փախած չորս վագրերի հարձակման հետեւանքով այգու եւս երկու այցելուներ վիրավորվել են:

Ոստիկանները կրակել եւ սպանել են վագրերից մեկին, իսկ մյուս երեքին հաջողվել է վերադարձնել իրենց վանդակը: