Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակը, երեկ` դեկտեմբերի 16-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր տանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Շուրջ մեկ եւ կես ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակին եւ առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակելու այդ քննարկումները: