Նաիրա Մանուկյանը նշեց, որ իրենք ընդամենը 10 օրվա ընթացքում ցուցահանդեսի համար պատրաստել են 70 գործ:
Քանի որ 2008 թվականը Առնետի տարի է` ավելի նորաձեւ են գորշ գույները, սակայն դրանք արտացոլված չէին ներկայացված աշխատանքներում:
Բնական բույսերից էին պատրաստված ընդամենը երկու աշխատանք, որոնք չէին վաճառվում, իսկ մնացածը պատրաստված էին մոմերից, բամբակից, արհեստական տերեւներից, տարբեր խաղալիքներից, փայտից, կոճակներից, ինչպես նաեւ մի շարք անպետք թվացող իրերից:
Ամենահետաքրքիր աշխատանքը, որը գրավում էր հաճախորդներին` զուգարանակոնքը զարդարող կարմիրի եւ սպիտակի համադրությամբ տոնածառն ու կոմպոզիցիան էր, որը ամանորի առիթով պատրաստվել էր հատուկ սանտեխնիկայի խանութի համար:
Հաճախորդներն այնքան էլ շատ չէին. մեկ ժամվա ընթացքում ցուցահանդես այցելեց 3-4 մարդ:
Ամենաէժան կոմպոզիցիան 1000 դրամ էր, իսկ ամենաթանկ տոնածառը` 65 հազար:
Նաիրան հայտնեց, որ 70 աշխատանքներից վաճառել են ընդամենը 4-ը. - «Ավելի շատ կվաճառեինք, եթե ներկայացված աշխատանքները ավանդական լինեին»:
Լիանա Մնացականյան