Սերժ Սարգսյան. «Ցավում եմ, որ օրենսդրական արգելք կա Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության համար»

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ափսոսանք հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող մասնակցել փետրվարի 19-֊ի նախագահական ընտրություններին, քանզի 10 տարվա քաղաքացիություն չունի:

«Ես իրոք ցավում եմ, որ օրենսդրական արգելք կա Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցելու հետ կապված, որովհետեւ, կարծում եմ, ինքը կարող էր դրական դերակատարություն ունենալ»,֊ - ասաց Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում:

«Բայց պատկերացրեք մի իրավիճակ, երբ օրենքով սահմանված ժամկետները պահպանված չեն, անցնում են ընտրությունները, եւ մեկ ուրիշը, որը 4֊-5 տոկոս է ստացել, բողոքարկում է Սահմանադրական դատարան` մեզ մեղադրելով անօրինական թեկնածուի հետ կապված»,֊ - նշեց վարչապետը:

Նրա կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման դեպքում «մարդիկ, ովքեր հույս ունեին վերցնել երկրորդ-֊երրորդ տեղը, մի աստիճանով կարող է հետ գնային»: