Լատվիայի վարչապետը հրաժարական տվեց

Լատվիայի վարչապետ Այգարս Կալվիտիսն այսօր իր հրաժարականն է ներկայացրել նախագահ Վալդիս Զատլերսին:

«Ես հայտարարում եմ իմ հրաժարականը վարչապետի պաշտոնից, ուստի նաեւ ողջ կառավարության հրաժարականը»,֊ - ասել է Կալվիտիսը նախագահին հանդիպելուց հետո:

Ընդդիմադիրները սկսեցին խստորեն քննադատել կոշտ վարքագծի տեր վարչապետին, երբ նա աշխատանքից ազատեց հակակոռուպցիոն պայքարով զբաղվող մի պաշտոնյայի, որը ժողովրդականություն էր վայելում:

41-֊ամյա Կալվիտիսը պաշտոնավարում էր 2004 թվականի դեկտեմբերից եւ երկրի «ամենաերկարակյաց» վարչապետն էր: