Ազգային ժողովը քննարկեց Իրաքում խաղաղապահ առաքելությունը եւս մեկ տարով երկարաձգելու հարցը

Հայաստանի Ազգային ժողովը այսօր քննարկեց Իրաքում հայկական խաղաղապահ ուժերի առաքելությունը եւս մեկ տարով երկարաձգելու հարցը: Քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա երեքշաբթի օրը:

Արտաքին հարաբերությունների հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին: Դեմ են արտահայտվել հանձնաժողովի երկու անդամներ, այդ թվում հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հայաստանը Իրաքում խաղաղապահ առաքելություն է իրականացնում 2005 թվականից` լեհական հրամանատարության ներքո: Հայկական խաղաղապահ զորախմբում ընդգրկված է ընդհանուր թվով մոտ հինգ տասնյակ զինծառայող` սակրավորներ, բժիշկներ, վարորդներ:


Ռուզան Խաչատրյան