Սպանդանոցից փախած ցուլը հարձակվել է դպրոցականների վրա

Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուի դպրոցներից մեկի մոտ գտնվող սպանդանոցից մի ցուլ փախել է եւ հարձակվել դպրոցի բակում հավաք անցկացնող սկաուտների վրա` վիրավորելով տասնյակ դպրոցականների: Երեխաներից ոմանք էլ վնասվածքներ են ստացել առաջացած հրմշտոցի հետեւանքով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 31 դպրոցական:

Ծնողները հրաշք են համարում այն փաստը, որ երեխաներից ոչ ոք չի զոհվել: