Էռնեկյանի ընկերությունը նոր օդանավակայան է գնում Ուրուգվայում

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corporacion America ընկերությունը նախնական համաձայնագիր է ստորագրել Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքի միջազգային օդանավակայանի հավատարմագրային կառավարումը մինչեւ 2019 թվականը ստանձնելու մասին:

Գործարքը պիտի հաստատվի ֆինանսական ստուգումներ իրականացնելուց հետո:

Պունտա դել Էստեն Հարավային Ամերիկայի զբոսաշրջության կենտրոններից է:

Էդուարդո Էռնեկյանը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հավատարմագրային կառավարիչն է: Նա օդանավակայաններ ունի նաեւ Արգենտինայում, Իտալիայում եւ Էկվադորում:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո