Դատարանը օրինական ճանաչեց Պուտինի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին

Ռուսաստանի գերագույն դատարանը այսօր մերժել է «Աջ ուժերի դաշինք» կուսակցության հայցը` օրինական ճանաչելով երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը դեկտեմբերի 2-ին անցկացվելիք Պետդումայի ընտրություններին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ`դատարանը Պուտինի կողմից ընտրական օրենսդրության խախտումներ չի հայտնաբերել:

«Աջ ուժերի դաշինք»-ը պահանջում էր պետության ղեկավարի թեկնածությունը հանել «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախընտրական ցուցակից: