Ադրբեջանը մտադիր է արտահանել իր ռազմական արտադրանքը

Ադրբեջանը ծրագրում է առաջիկա երկու-երեք տարիներին համաշխարհային շուկա հանել իր ռազմական արտադրանքը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է երկրի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Էյուբովը ասել է, որ ներկայումս Ադրբեջանը աշխատում է իր ռազմաարդյունաբերական ներուժի ընդլայնման ուղղությամբ, որպեսզի հետագայում այդ հարցում կախված չլինի այլ երկրներից:

Փոխվարչապետի խոսքերով, պատրաստվում է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության զարգացման հատուկ ծրագիր, որը մոտ ապագայում կհաստատվի: