Վրաստանի խորհրդարանը հաստատեց նախագահի հրամանագիրը արտակարգ դրության մասին

Վրաստանի խորհրդարանն այսօր հաստատել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրամանագիրը՝ երկրի ողջ տարածքում 15 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին:

Որոշման օգտին քվեարկել են նիստին ներկա բոլոր 149 պատգամավորները, հայտնել է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը:

Վրաստանի խորհրդարանը բաղկացած է 225 պատգամավորից:

Խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հույս է հայտնել, որ արտակարգ դրությունը կվերացվի «շատ շուտով»: