Ամերիկացի դիվանագետը պաշտպանում է իր գործընկերներին պարտադրաբար Իրաք գործուղելու որոշումը

Իրաքում Միացյալ Նահանգների դեսպան Ռայան Քրոքերը այսօր պաշտպանել է Պետդեպարտամենտի որոշումը, համաձայն որի` ամերիկացի դիվանագետները Իրաք կգործուղվեն պարտադրաբար, իսկ չենթարկվելու դեպքում կազատվեն աշխատանքից:

ԱՄՆ-ի օտարերկրյա ծառայության հարյուրավոր պաշտոնյաներ գանգատվել են իրականացվող նոր քաղաքականությունից` ասելով, թե գործուղումը Իրաք հավասարազոր է «պոտենցիալ մահվան դատավճռին»:

Ելույթ ունենալով Դուբայում` Քրոքերը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների դիվանագետները պետք է իրենց երկրի շահերը վեր դասեն իրենց անձնական անվտանգությունից:

Վիետնամի պատերազմից հետո սա առաջին անգամն է, երբ Միացյալ Նահանգները իր օտարերկրյա ծառայության համակարգում առկա թափուր տեղերը համալրում է պարտադրանքով: