ՆԱՏՕ-ն չի ապահովի ադրբեջանական խողովակաշարերի անվտանգությունը

ՆԱՏՕ-ն հրաժարվել է մասնակցել ադրբեջանական խողովակաշարերի անվտանգության ապահովմանը:

Ինչպես APA գործակալությանը տեղեկացրել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը, Հյուսիսատլանտյան դաշինքը բացասական պատասխան է տվել խողովակաշարերի անվտանգության ապահովման նպատակով արդիական սարքավորումներ տրամադրելու խնդրանքով Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի դիմումներին:

ՆԱՏՕ-ն հրաժարվել է նաեւ դաշինքի մոբիլ ուժերի կողմից խողովակաշարերի անվտանգության ապահովման առաջարկից:

«Դաշինքում հայտարարեցին, որ տվյալ հարցով պետք է զբաղվեն այն երկրները, որոնց տարածքով անցնում է խողովակաշարերը, ՆԱՏՕ-ն չի միջամտում նման գործերին», - տեղեկացրել է Շարիֆովը: