Երեւանում կանցկացվի Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի համագործակցության հանձնաժողովի նիստը

Վաղը Երեւանում աշխատանքները կսկսի Հայաստանի Ազգային ժողովի ու Ռուսաստանի Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նիստի բացման խոսքով հանդես կգան Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը եւ հանձնաժողովի համանախագահներ Վահան Հովհաննիսյանն ու Նիկոլայ Ռիժկովը:

Նույն օրը հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին կընդունի Ազգային Ժողովի նախագահը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները խորհրդարանում կամփոփվեն համանախագահների ասուլիսով: