Մեկ միլիոն հարց՝ Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կպատասխանի ռուսաստանցիների հարցերին, որոնց թիվն արդեն հասել է մեկ միլիոնի:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ՝ հարցերի մեծ մասը վերաբերում է սոցիալական խնդիրներին եւ Ռուսաստանի ներքին խնդիրներին:

Հարցերը սկսել են կուտակվել կիրակի օրվանից, երբ հայտարարվեց, որ հինգշաբթի օրը Պուտինը ուղիղ եթերում պատասխանելու է ռուսաստանցիների հարցերին: