Պոլսո հայոց պատրիարքը դեմ է թիվ 106 բանաձեւին

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի փոխանցմամբ, Հայոց պատրիարքը, մասնավորապես, ասել է. - «Մեզ անհանգստացնում է այն, որ այդ բանաձեւը կազդի Թուրքիայում ապրող հայերի վրա: Մենք դեմ ենք դրան»:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հավելել է, թե պատրաստվում է նամակ գրել Միացյալ Նահանգների իշխանություններին` կոչ անելով կանխել բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա