Առաջին մալազիացին՝ ուղեծրում

Այսօր ռուսաստանյան հրթիռը ուղեծիր է դուրս բերել առաջին մալազիացի տիեզերագնաց Շեյխ Մուզաֆար Շուքորին:

Միջազգային տիեզերակայանում նա կանցկացնի 9 օր:

Շուքորը 9֊-րդ մահմեդական տիեզերագնացն է, բայց առաջին մահմեդականն է, որը տիեզերքում է գտնվում Ռամադան սուրբ ամսվա ընթացքում:

Ռուսաստանյան հրթիռը ուղեծիր է դուրս բերել նաեւ մեկ ռուսաստանցի եւ մեկ ամերիկացի տիեզերագնացների: