Ադրբեջանական հարցերով զբաղվող կոնգրեսականների թիվը հասավ 22֊-ի

Ադրբեջանական հարցերով զբաղվող ամերիկացի կոնգրեսականների թիվը ավելացել է երկուսով եւ հասել 22֊-ի: Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմը:

Նրա վկայությամբ՝ խմբի երկու նոր անդամներից մեկը հանրապետական է, մյուսը՝ դեմոկրատ:

Հայկական հարցերով զբաղվող կոնգրեսականների թիվը մոտենում է 160֊-ին: