Ռուսաստանի նախկին վարչապետը՝ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին վարչապետ Միխայիլ Ֆրադկովին նշանակել է արտաքին հետախուզության ծառայության ղեկավար:

Նախագահի մամլո ծառայությունից հաղորդում են նաեւ, որ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվել է Սերգեյ Լեբեդեւը:

Ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի՝ Լեբեդեւը նշանակվել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար: