Ադրբեջանը կկրկնապատկի իր խաղաղապահների թիվն Աֆղանստանում

Ադրբեջանը որոշել է կրկնապատկել Աֆղանստանում իր խաղաղապահների թիվը` հասցնելով այն 44-֊ի: Նախագահ Իլհամ Ալիեւն արդեն խորհրդարան է ներկայացրել համապատասխան որոշման նախագիծ: Այդ մասին այսօր հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը:

Նրա վկայությամբ՝ տեղի բնակչությունը, ելնելով կրոնական եւ այլ առանձնահատկություններից, լավ է վերաբերվում ադրբեջանցի խաղաղապահներին: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ՆԱՏՕ-֊ն դիմել է Ադրբեջանին` խնդրելով լրացուցիչ ուժեր ուղարկել Աֆղանստան:

«Նախագահը դա ընդունելի է համարել»,֊ - ասել է Ասկերովը: