Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդը Սիդնեյում ներկա է գտնվել հայկական մշակույթի փառատոնի բացման արարողությանը:
«Սիդնեյ մորնինգ հերալդ» թերթը գրում է, որ հայերը նշանակալից ուժ են Բենելոնգում: Հայկական ազգային խորհրդի նախագահ Վարանդ Մկրտչյանը հայտնել է, որ Բենելոնգի 4 հազար ընտրողներ հայկական ծագում ունեն: Նրանք ցանկանում են, որպեսզի թեկնածուները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:
Սակայն թե’ Հովարդը եւ թե’ գալիք ընտրություններում իշխանությունների հիմնական մրցակիցը համարվող Lեյբորիստական կուսակցության ղեկավար Քեւին Ռուդը հայերի ցեղասպանության ճանաչման հարցը չեն բարձրացնում:
Ավստրալիայի վիճակագրական ծառայության տվյալներով` Բենելոնգում հայերն ավելի քիչ են` 2285 մարդ: Ամեն դեպքում, ինչպես նշում է թերթը, լարված ընտրություններում հայերի ձայները այս շրջանում նշանակություն կունենան:
Պարբերականը մեջբերում է Հովարդին պաշտպանող 74-ամյա Հակոբ Սրջարարյանի խոսքերը. - «Ես միշտ աջակցել եմ նրան: Ես դեմ եմ լեյբորիստներին: Ես 30 տարի Ռուսաստանում եմ ապրել, այն աշխատավորների երկիր է: Ես սիրում եմ լիբերալներին, թագուհուն եւ իմպերիալիզմը»:
«Սիդնեյ մորնինգ հերալդ»-ը առաջին ու երկրորդ էջերում մանրամասն անդրադարձել է հայկական փառատոնին` հենց սկզբից նկարագրելով, թե ինչպես էր քաբաբի հոտը տարածվել շրջակայքում:
Միջոցառման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, Ավստրալիայի վարչապետը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը` ասելով. - «Դա նորություն է ինձ համար: Իմ դիրքորոշումը ես ներկայացրել եմ անցած շաբաթ, եւ դուք գիտեք, որ այն չի փոխվել»:
«Ավստրալիան» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Հովարդն ավելի վաղ ասել էր, թե նպատակահարմար չէ իշխանության փոփոխությունը գալիք ընտրություններից առաջ, եւ որ ինքը մասնակցելու է ընտրություններին: «Բոլոր ընտրությունները դժվար են, բայց ես կարող եմ ասել, որ այս մեկը առավել դժվար է լինելու: Կարծում եմ, կոալիցիան կարող է հաղթել ընտրություններում, եւ ընտրողները կորոշեն մեր օգտին քվեարկել», - ասել էր Ավստրալիայի վարչապետը:
Հրաչ Մելքումյան, Պրահա