Ճապոնիան՝ երկարակյացների երկիր

Ճապոնիան շարունակում է պահպանել աշխարհի առաջնությունը երկարակյացների թվով՝ այսօր այդ երկրում ապրում է մոտ 30 հազար մարդ, որոնց տարիքը 100֊-ից ավելի է:

Առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունն այսօր հայտնել է, որ սեպտեմբերի վերջին հարյուրամյա սահմանը հատած ճապոնացիների թիվը կկազմի 32,3 հազար մարդ: Նրանց 86 տոկոսը կանայք են:

1963 թվականին Ճապոնիայում բնակվում էր ընդամենը 153 մարդ, որոնց տարիքը գերազանցում էր 100 տարին:

Այս տեղեկությունները հրապարակվել են երկուշաբթի օրը նշվելիք Տարեցների հանդեպ հարգանքի օրվա նախօրեին: