Ձեռնափայտը՝ գողերից պաշտպանվելու լավ միջոց

ԱՄՆ-֊ի Օհայո նահանգի Էքրոն քաղաքի 83֊-ամյա բնակիչ Մարտիրոս Բուդաղյանը ձեռնափայտի օգնությամբ պաշտպանել է կնոջը գողից: Այդ մասին այսօր գրում է տեղական մամուլը:

Զույգը բանկից վերադառնում էր տուն, երբ սեւամորթ գողը հարձակվել է 73֊-ամյա Եկատերինա Բուդաղյանի վրա եւ փորձել է խլել նրա պայուսակը: Սակայն Մարտիրոս Բուդաղյանը ձեռնափայտով հարվածել է գողին:

«Հայրս բռնեց ձեռնափայտը եւ խփեց նրան, իսկ մայրս սկսեց բղավել, եւ նա պարզապես փախավ»,֊ - պատմում է նրանց որդին՝ Վիտո Բուդաղյանը:

Բուդաղյանների ընտանիքը Ամերիկա է տեղափոխվել Բաքվից 1992 թվականին: