Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է զոհերի մասին, ղարաբաղյան կողմը հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդել է, որ Աղդամի եւ Ֆիզուլիի շրջաններում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանվել է երկու ադրբեջանցի եւ երեք հայ զինվոր: Ղարաբաղյան կողմը հերքում է այդ լուրերը:

Նախարարության մամլո ծառայության հաղորդման համաձայն, Աղդամի շրջանի Նամիրլի գյուղում վիրավորված 19֊-ամյա Մուխտար Օսմանովը այս գիշեր մահացել է հիվանդանոցում:

Իսկ Իսմայիլ Հուսեյնովը սպանվել է Ֆիզուլիի շրջանում:

Նույն աղբյուրի վկայությամբ՝ պատասխան կրակով սպանվել է երեք հայ զինվորական:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ փոխհրաձգության եւ զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: