Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ղարաբաղյան տոնակատարությանը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը մեկնելու է Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 16֊-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով:

Ինչպես այսօր հաղորդել է խորհրդարանի մամլո ծառայությունը, պատվիրակության կազմում են եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավար Ավետ Ադոնցը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ Սամվել Նիկոյանը եւ Շիրակ Թորոսյանը:

1991 թվականի սեպտեմբերի 2֊-ին հռչակվել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ռուզան Խաչատրյան