Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ. «Քրիստոնյա փոքրամասնությունները Թուրքիայում խոչընդոտների են հանդիպում»

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը երեկ հայտարարել է, որ ուղղափառ հավատացյալները եւ մյուս քրիստոնյաները խոչընդոտների եւ արգելքների են հանդիպում գերազանցապես մահմեդական Թուրքիայում, հայտնում է «Ռոյթերզ»֊-ը:

Հայտարարությունում նշված է, որ Հույն ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոսը ահագնացող բարդությունների առջեւ է հայտնվել, երբ Թուրքիայի վճռաբեկ դատարանը վճիռ է կայացրել այն մասին, որ պատրիարքը իրավունք չունի կրելու «էկումենիկ» կամ «տիեզերական» տիտղոսը, որը նա կրել է 14 դար շարունակ:

«Հույն ուղղափառները միակ կրոնական փոքրամասնությունը չէ, որը դժվարությունների է հանդիպում Թուրքիայում: Իրենց նորմալ գործունեության ընթացքում արգելքների են հանդիպում հայերը, սիրիացի ուղղափառները եւ մյուսները»,֊ - ասված է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարության մեջ: