Լոռու մարզի դատախազի պարտականությունները կկատարի Կարեն Շահբազյանը

Լոռու մարզի դատախազի պարտականությունների կատարումը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով դրվել է գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչ Կարեն Շահբազյանի վրա:

Օգոստոսի 25-֊ին աշխատանքից տուն վերադառնալիս անհայտ անձի կողմից սպանվել էր Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը:

Հայաստանի մարզերի դատախազներին նշանակում է գլխավոր դատախազը: