Զրահաբաճկոններ՝ շների համար

Սանկտ Պետերբուրգի ձեռնարկություններից մեկը զրահաբաճկոններ է մշակել շներին հրազենի կրակոցներից եւ ականների բեկորներից պաշտպանելու համար:

Հատուկ նյութերի արտադրական միավորման պատրաստած զրահաբաճկոնները, մասնագետների վկայությամբ, չեն կաշկանդում ականազերծման համար վարժեցված շանը եւ չեն նվազեցնում նրա աշխատունակությունը:

Ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի՝ զրահաբաճկոնների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ շների վարժեցումը երկար ժամանակ եւ էական միջոցներ պահանջող գործընթաց է: