Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է «Ժառանգության» նախաձեռնությանը

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Խազար Իբրահիմը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը Հայաստանի Ազգային ժողով ներկայացնելու` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը:

«Ադրբեջանի տարածքը որպես իրենցը ճանաչելու փոխարեն, Հայաստանի ընդդիմությունը լավ կաներ՝ ճանաչեր իր սխալները եւ չկրկներ դրանք», - հայտարարել է Իբրահիմը:

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր հայտնել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համապատասխան օրինագիծը ներկայացրել է Ազգային ժողով:


Արմեն Քոլոյան, Պրահա