Բաթումիի ռազմակայանից գնացքն ուղեւորվեց Գյումրի

15 ավտոմեքենաներով եւ գույքով բեռնված գնացքն այսօր Բաթումիի ռուսաստանյան ռազմակայանից ուղեւորվեց Գյումրի:

Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբում ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ին հայտնել են, որ օրվա երկրորդ կեսին 18֊-վագոնանոց գնացքը հատելու է հայ - ֊վրացական սահմանը եւ նույն օրը հասնելու է Գյումրիի 102-֊րդ ռազմակայան:

Այս տարի Բաթումիից Գյումրի կուղեւորվի եւս մի գնացք:

Բաթումիի ռուսաստանյան ռազմակայանը, ըստ ռուս - ֊վրացական պայմանավորվածության, փակվելու է մինչեւ 2008 թվականի հոկտեմբերի 1-ը: