Իլհամ Ալիեւը սեպտեմբերին կայցելի Լիտվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 13-14-ը պաշտոնական այց կկատարի Լիտվա:

Ինչպես APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Լիտվայի դեսպան Կուձմանաս Կեստուտիսը, արդեն նախապատրաստվել են երկու երկրների միջեւ ստորագրվելիք` տարբեր ոլորտներին առնչվող փաստաթղթեր, եւ տվյալ պահին կազմվում է այցի ծրագիրը:

Դեսպանը նշել է, որ Ալիեւը Լիտվա կմեկնի նաեւ հոկտեմբերի 10-ին` մասնակցելու Վիլնյուսում կայանալիք էներգետիկ համաժողովին: