Ռուսաստանցի փորձագետների խումբը վաղը ժամանում է Վրաստան

Վաղը Վրաստան կժամանեն ռուսաստանցի 25 փորձագետներ, որոնք կմասնակցեն օգոստոսի 6֊-ին Գորիի շրջանում տեղի ունեցած «հրթիռային միջադեպի» հետաքննմանը: Այդ մասին այսօր հայտնել Վրաստանի արտգործնախարարությունը:

Օգոստոսի 6-֊ին Գորիի շրջանում ընկել է մի հրթիռ, որը չի պայթել, սակայն դարձել է ռուս - ֊վրացական թեժ բանավեճի առարկա: Վրաստանի իշխանությունները պնդում են, որ իրենց երկրի տարածքը հրթիռակոծվել է ռուսաստանյան ինքնաթիռից: Ռուսները կտրականապես հերքում են այդ լուրերը: