Հավի մսից պատրաստվող սենդվիչներին վերաբերող արգելքը կապված է բնակչության զանգվածային թունավորումների հետ: Շաուրմայի վաճառքն անհայտ ժամանակով արգելված է երկրի շուրջ 600 ռեստորաններում եւ արագ սննդի սպասարկման կետերում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` անցած շաբաթ օրվանից գրանցվել է սննդի թունավորման 206 դեպք: Թունավորման պատճառը հավի շաուրման է: Տուժածները գտնվում են բժշկական հսկողության տակ:
Վարակը տարածվել է Ամմանից 27 կմ հեռավորության վրա գտնվող ռեստորանից, որտեղ վաճառվել է վարակված թռչնի մսից պատրաստված շուրջ 600 շաուրմա: Ռեստորանի սեփականատերն ու մի քանի աշխատակիցներ ձերբակալված են:
Նրանց սպառնում է մինչեւ 3 տարի ազատազրկում եւ տուգանք:
Հասմիկ Սմբատյան