Տաջիկստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եկող շաբաթվա սկզբին երկօրյա այց կկատարի Ադրբեջան:

Երկուշաբթի օրը սկսվող այցի շրջանակներում Ռահմոնը ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ քննարկելու է երկու երկրների միջեւ առեւտրի եւ տնտեսական համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:

Ադրբեջանի նախագահը Դուշանբե էր այցելել այս տարվա մարտին:

Այս շաբաթ Իլհամ Ալիեւը պաշտոնական այց էր կատարել Կենտրոնական Ասիայի մեկ այլ երկիր` Ղազախստան, ուր հանդիպումներ էր ունեցել այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: