Ձմերուկը՝ Աստրախանի ֆիրմային արտադրություն

Ռուսաստանի Աստրախանի շրջանում վճռել են կեղծիքներից պաշտպանել մարզի ամենահարգի արտադրանքը՝ ձմերուկը:

Մեկնաբանելով այդ որոշումը` մարզի պաշտոնյաները «Ֆրանսպրես»-ին փաստարկել են. - «Քանի որ ոչ բարեխիղճ արտադրողները կեղծում են մեր ձմերուկը»:

Մարզի ադմինիստրացիան որոշել է հետայսու տեղական ձմերուկներին փակցնել հոլոգրաֆիական նիշեր, որոնք կապացուցեն, որ դրանք աճեցվել են հենց Աստրախանում:

Աստրախանցիները հավաստիացնում են, որ Ռուսաստանում ամենահամեղ ձմերուկն իրենք են արտադրում:


Արմեն Քոլոյան, Պրահա