Անգլիայում վաճառվել է աշխարհում «պապարացի» ժանրի առաջին աշխատանքը համարվող լուսանկարը

Մեծ Բրիտանիայի աճուրդներից մեկում վաճառվել է աշխարհում «պապարացի» ժանրում առաջինը համարվող լուսանկարը: Դա 1953 թվականին երկրի ներկայիս միապետ Էլիզաբեթ 2-ի գահակալության արարողության ժամանակ Վեստմինսթերի տաճարում նվագախմբի երաժիշտներից մեկի կողմից գաղտնի արված երկու լուսանկարներից մեկն է:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, չնայած խստագույն արգելքին, թավջութակահար Էմբրոզ Հանթլեթը լուսանկարչական խցիկը թաքցրել էր թավջութակի մեջ` կարողանալով ստանալ բարձրորակ լուսանկարներ:

Մասնագետների կարծիքով, Հանթլեթին կարելի է իրավամբ համարել աշխարհում առաջին պապարացին: