Դատավոր Օհանյանը հերքում է «Չորրորդ իշխանության» հրապարակումը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կտրականապես հերքեց «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա հրապարակումը` թե ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Օհանյանն ասաց, որ նման դիմում «չի ներկայացրել եւ չի էլ ներկայացնելու»:

Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Ալինա Ենգոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դատավոր Օհանյանի նկատմամբ «այս պահի դրությամբ կարգապահական վարույթ չի հարուցվել, նյութեր չեն պատրաստվում»:


Կարինե Քալանթարյան