Ուզբեկստանում փակվել է անկախ շաբաթաթերթը

Ուզբեկստանի իշխանությունները դադարեցրել են «Օդամ Իրասիդա» անկախ շաբաթաթերթի գործունեությունը՝ վկայակոչելով «Մամուլի մասին» օրենքը: Այդ մասին «Ասոշիեյթեդ փրես»-ին հայտնել է շաբաթաթերթի խմբագիր Խաիրուլա Խամիդովը:

Փետրվարին ստեղծված թերթն իր էջերում այնպիսի թեմաների էր անդրադառնում, ինչպիսիք են մանկամահացությունը, միասեռամոլությունը, պոռնկությունը՝ մահմեդական տեսանկյունից:

Տաշքենդում թերթը տարածվում էր 24 հազար տպաքանակով: