Ալբերտո Կոնտադորը` Tour de France-ի հաղթող

Հեծանվային սպորտի խոշորագույն մրցաշարերից մեկի` Tour de France-ի այս տարվա հաղթող դարձավ իսպանացի Ալբերտո Կոնտադորը: Նա ներկայացնում է ամերկյան Discovery Channel թիմը: Ընդհանուր հաշվարկում Կոնտադորը 23 վայրկյանով առաջ անցավ ավստրալացի Քեյդլ Էվանսից:

Այս տարի Tour de France-ն անցկացվում էր 94-րդ անգամ: Այն աչքի ընկավ բազմաթիվ դոպինգային սկանդալներով, ինչից հետո հակադոպինգային կոմիտեի ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ հեծանվային սպորտը կարող է հանվել օլիմպիական մարզաձեւերի շարքից:


Միսակ Կրկյաշարյան