Իրաքի ֆուտբոլի հավաքականը ուժեղագույն է Ասիայում

Իրաքի ֆուտբոլի հավաքականը դարձավ երեկ Ինդոնեզիայում ավարտված Ասիայի գավաթի հաղթող: Եզրափակիչ խաղում իրաքցիները 1:0 հաշվով պարտության մատնեցին Սաուդյան Արաբիայի հավաքականին:

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, խաղի միակ գոլի հեղինակ է դարձել Իրաքի ավագ Յունիս Մահմուդը:

Հաղթանակի կապակցությամբ ամբողջ գիշեր Բաղդադում կրակոցներ եւ բացականչություններ են լսվել:

Մասնագետները նշում են, որ այս հաջողությունը Իրաքի ֆուտբոլի հավաքականի ամենամեծ ձեռքբերումն է:


Միսակ Կրկյաշարյան