Ադրբեջանում պաշտոնապես կբարձրացվի հացի գինը

Ադրբեջանի կառավարությունը մոտակա օրերին քննարկի հացի գնի բարձրացման հարցը:

Կառավարությունում ԱՊԱ գործակալության աղբյուրները հայտնել են, որ հարցն ուսումնասիրվել է եւ «կառավարությունը նպատակահարմար է գտել այդ քայլը»:

Նման միջոցը պայմանավորվում է հացահատիկի գների բարձրացմամբ համաշխարհանի եւ ներքին շուկաներում: Հաղորդվում է նաեւ, որ հացի գինը կարող է բարձրանալ 25-50 տոկոսով` կախված հացի քաշից: