Վարդան Օսկանյանը հանդիպել է Ռուդոլֆ Փերինայի հետ

Երկուշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինային:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, կողմերը քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցեր, Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ:

Փերինան տեղեկացրել է, որ ամերիկյան կողմը «հետեւում է «Ազատություն» ռադիոկայանի շուրջ ծավալվող իրադարձություններին» եւ հույս է հայտնել, որ «օրերս մեկնարկած բանակցությունները խնդրո առարկայի վերաբերյալ փոխշահավետ լուծում կստանան»:

Ընդհանուր գծերով քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ներկա փուլը: