Սեւծովյան երկրները ցանկանում են սերտացնել իրենց մշակութային կապերը

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ 12 երկրների մշակույթի նախարարները երեկ Աթենքում կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել սերտացնել մշակութային կապերը` ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, նախարարների ընդունած հայտարարությունում ասված է, որ կազմակերպության անդամ երկրները ցանկանում են խթանել իրենց մշակութային հարստությունը` միմյանց, Եվրամիության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնման ճանապարհով:

1992 թվականին ստեղծված Սեւծովյան տնտեսական համագործակցությանն անդամակցում են Հայաստանը, Հունաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան: