ՎՈւԱՄ կազմակերպության անդամ երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի ընդդիմադիր ուժերը փորձում են միավորվել՝ իրենց իշխանությունների ամերիկամետ քաղաքականության դեմ պայքարելու համար:
«Նովիյե իզվեստիա» թերթն այսօր հայտնում է, որ ուրբաթ օրը Բաքվում հավաքվել են այդ չորս երկրների ընդդիմության ներկայացուցիչները: Նրանք հայտարարել են, թե միավորվում են այն պատճառով, որ «հակառակ մեր ժողովուրդների կամքի` մեր երկրները ներքաշվում են հակառուսական հիստերիայի եւ նատօյամետ քաղաքականության մեջ»:
Այն հարցին, թե արդյո՞ք այստեղ «Ռուսաստանի մատը խառը չէ», նրանք պատասխանել են, որ «համակարգող խորհրդի ստեղծումը Ռուսաստանի պատվերը չէ, քանզի, ի տարբերություն ԱՄՆ-֊ի, Մոսկվան ագրեսիվ արտաքին քաղաքականություն չի վարում եւ այլ երկրների գործերին չի միջամտում»:
ՎՈւԱՄ-֊ի անդամ երկրների իշխանությունները առայժմ չեն արձագանքում: