Ռոբերտ Քոչարյան. «Պաշտպանության համակարգում բարեփոխումները մնալու են Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում»

Հայաստանի պաշտպանության համակարգում սկիզբ առած բարեփոխումների դինամիկ եւ արդյունավետ անցկացումը շարունակելու է մնալ երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այդ մասին ասել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը` այսօր ընդունելով Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ - Հայաստան համագործակցության ներկա փուլին, մասնավորապես Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացքից:

Հանդիպման մասնակիցները նաեւ մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության խնդիրների շուրջ: