Երեկ Նյու Յորքում սկսվել է զենքի վաճառքի մեջ մեղադրվող հայ ներգաղթյալ Արթուր Սոլոմոնյանի եւ հինգ այլ անձանց դատավարությունը:
Մեղադրական եզրակացության համաձայն, 2003 թվականի դեկտեմբերից մինչեւ 2005 թվականի մարտը 28-ամյա Սոլոմոնյանը եւ նրա գործակիցները Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ Մայամիում վաճառել են մեկ գնդացիր եւ յոթ ինքնաձիգ, ինչպես նաեւ մտահղացել էին նախկին Խորհրդային Միության տարածքից, մասնավորապես` Չեչնիայից եւ Հայաստանից, ԱՄՆ ներկրել գնդացիրներ, ձեռքի հրթիռանետներ, նռնականետներ, հակատանկային ուղղորդվող հրթիռներ:
Դատախազ Դեյվիդ Մասեյը մեղադրական եզրակացությունը հրապարակելիս որեւէ ձեւով չի անդրադարձել Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալին, ով իրեն ներկայացնելով որպես միջնորդ` իրավապահներին օգնել է բացահայտել այս գործը: Նա միայն վկայակոչել է ամբաստանյալների հեռախոսազրույցների` քննությամբ ձեռք բերված ձայնագրությունները:
Սոլոմոնյանի պաշտպան Սեթ Գինսբերգը, սակայն, պնդել է, որ իր պաշտպանյալի մտքով անգամ չի անցել զենք ներկրելը, մինչեւ որ գործակալը չի գայթակղել նրան զենքի վաճառքի դիմաց «գրին քարտ» ձեռք բերելու հեռանկարով:
Գինսբերգը վստահեցրել է, որ Սոլոմոնյանը մտադրություն չի ունեցել զենք ներկրել, այլ միայն ցանկացել է հնարավորինս երկար ժամանակ խաբել գործակալին` «գրին քարտ» ձեռք բերելու համար: Այդ նպատակով, ըստ փաստաբանի, Սոլոմոնյանը գործակալին ժամկետանց գնացուցակ է ցույց տվել:
Դատավարությունը արդեն մեկ անգամ հետաձգվել էր գործակալ Քելի Դեյվիսի` հիվանդանոցում լինելու պատճառով:
Մեղադրանքի հաստատվելու դեպքում ամբաստանյալներին սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում: