Թվայնացվում են Սանկտ Պետերբուրգի համալսարանի հին ձեռագրերը

Սկսվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում պահվող հին ձեռագրերի եւ եզակի գրքերի թվայնացումը: Այդ մասին այսօր ԻՏԱՌ ֊ՏԱՍՍ֊-ին հայտնել է համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի գրադարանի վարիչ Միլանա Ազարկինան:

Թվայնացման նպատակով ձեռք է բերվել հատուկ սարքավորում, որի արժեքն է 20 հազար դոլար:

Թվայնացման են ենթարկվելու արաբական եւ օսմանյան ձեռագրերը, հին ճապոներենով գրված գրքերը եւ այլ եզակի նմուշներ:

Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել Մատենադարանի ձեռագրերի թվայնացման գաղափարը: